10 ամենատարօրինակ վայրերը, որտեղ մարդիկ են ապրում (Photo)
Մարդը զարմանալի էակ է: Նա կարող է դիմակայել նույնիսկ ամենադաժան պայմաններում: Իսկ որոշ մարդիկ կարողանում են իրենց ողջ կյանքն ապրել ամենաանհավանական վայրերում: Այս ցուցակում Դուք կգտնեք տասնյակ հետաքրքիր և յուրահատուկ վայրեր, որտեղ մարդիկ ապրել և ապրում են մինչ օրս: 1. Ալ-Հաջարախ, Եմեն Այս քաղաք-պատը կառուցվել է ժայռի գագաթին Արևմտյան Եմենում, Սանա շրջանում: Այս վայրի պատմությունն այնքան հին է, որ նույնիսկ տեղի բնակիչները չեն կարող հստակ ասել, թե երբ է այն առաջին անգամ բնակեցվել: 2. Սյուանկուն-սի, Չինաստան Չինաստանում կան 5 սուրբ լեռներ և Խան լեռը համարվում է նրանցից մեկը: Նրա ստորոտում գտնվում է Սյուանկուն-սի մենաստանը, որը բառացիորեն թարգմանվում է ինչպես «մենաստանն օդում», սակայն այն ավելի հաճախ անվանում են կախովի մենաստան: Այս վայրը ոչ միայն պատմաբանների ուշադրությունն է գրավում, այլև հնեաբաններինը: 3. Կապադովկիա, Թուրքիա Այս տարօրինակ վայրը համարվում է ամենահին բնակավայրը, որտեղ միշտ մարդիկ են ապրել: Ներկայումս այստեղ ապրում է մոտ 2500 մարդ՝ հիմնականում մենաստաններում և եկեղեցիներում: Սա Թուրքիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: 4. Մենաստաններ Երկնաքարեր, Հունաստան Հունաստանի սրտում գտնվում են Երկնաքարերը, որոնց գագաթներին կառուցվել են 6 կրոնական կենտրոններ: Նրանցից ամենահայտնին Ռոուսսանոուն է: Այն կառուցվել է երկու եղբայրների կողմից 1545թ.-ին՝ ի պատիվ սուրբ Վարվարայի: 5. Սետենիլ-դե-լաս-Բոդեգաս, Իսպանիա Այս տները կառուցվել և վերականգնվել են դարերի ընթացքում և մինչ օրս բնակեցված են մարդկանցով: 6. Կասսա դո Պենեդո,Պորտուգալիա «Կասսա դո Պենեդոն» բառացիորեն թարգմանվում է ինչպես «քարի տուն»: Այն գտնվում է Ֆավի լեռներում, հյուսիսային Պորտուգալիա: Այս տունը կառուցվել էր 1974թ.-ին մի ինժիների կողմից, ով ոգեշնչվել էր բնությունից: Իր մեկուսացված դիրքի պատճառով, Կասսա դո Պենեդոն հաճախակի դառնում է վանդալիզմի և գողության թիրախ: Իր յուրահատուկ դիզայնի պատճառով բազմաթիվ զբոսաշրջիկներ ցանկանում են ոչ միայն լուսանկարել այն, այլև ներս մտել, թեև դա չի թուլատրվում: 7. Պոնտե Վեկկիո, Իտալիա Պոնտե Վեկկիոն գտնվում է Ֆլոենցիայում Արնո գետի վրա: Այս կամուրջը կառուցվել էր 1345թ.-ին: Պոնտե Վեկկիոն այն հազվադեպ կամուրջներից է, որի վրա կան խանութներ և սրճարաններ: 8. Մատմատու, Թունիս Այս վայրը գտնվում է Թունիսից 355 կմ հեռավորության վրա: Տեղացի բնակիչները խորը փոսեր են փորել և միացրել են դրանք թունելներով՝ վերածելով այն ստորգետնյա բնակատեղիի: Այն բնակելի է եղել ընդհուպ մինչև 1960-ական թվականները: 9. Սիլենդ դքսություն Այս յուրահատուկ վայրը գտնվում է Բրիտանական կղզիների մոտ: Փաստացիորեն, այն հասարակ նավահանգիստ է: 10. Ջոն օ Կրուպ Այստեղ մարդիկ առավել շատ են այցելում ամռանը: Զարմանահրաշ ժայռերը ոգեշնչում են բազմաթիվ նկարիչների և գրողների: Ձմռանն այս վայրը չափազանց դժվար է դառնում ապրելու համար: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |