Ծխելու եւ ծխախոտի արտադրության վերաբերյալ 6 հիմար առասպել
Ոմանք պնդում են, թե ծխելը եւ ծխախոտի վաճառքը նաեւ դրական կողմեր ունի. օրինակ, նպաստում է տնտեսության զարգացմանը, աշխատատեղեր է ստեղծում: Այդ ամենը սակայն ընդամենը առասպելներ են, որ տարածում են ծխախոտ արտադրողները եւ այլ շահագրգիռ անձինք ընդամենը մի նպատակով` հնարավորինս շատ ծխախոտ վաճառել` միաժամանակ այնպես անելով, որ մարդիկ ծխելիս մեղքի զգացում չունենան: Այդ եւ մի քանի այլ առասպելի մասին լրագրողներին պատմել է Ռուսաստանում ԱՀԿ-ի գրասենյակի տնօրեն Հայկ Նիկողոսյանը, որը եւս ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի «Հանուն առանց ծխախոտի Եվրոպայի» տարածաշրջանային ծրագրի խորհրդատու է եղել: Առասպել 1 – ծխելը նպաստում է տնտեսության զարգացմանը Մասնագետի կարծիքով, այս առասպելը որեւէ քննադատության չի դիմանում, չէ որ եթե մարդիկ չծխեին, այն գումարը, որ ծախսում են ծխախոտի վրա, ոչ մի տեղ չէր կորի. ուղղակի դա ուրիշ բանի վրա կծախսեին, գուցե նույնիսկ շատ ավելի անհրաժեշտ եւ օգտակար բանի: Առասպել 2 – ծխախոտի արտադրությունն աշխատատեղեր է ստեղծում Իրականում ծխախոտի արտադրության մեջ ներգրավված է մարդկանց փոքր քանակություն, իսկ աշխատատեղերի ընդհանուր թվում ծխախոտ արտադրողների կողմից ապահովվող աշխատատեղերը չնչին մաս են կազմում: Առասպել 3 – եթե շուկայի վերահսկողությունը չափազանց խիստ լինի, մաքսանենգ առեւտուր կառաջանա Մասնագետի կարծիքով, այս առասպելը եւս որեւէ քննադատության չի դիմանում: Առասպել 4 – ծխելը կոնկրետ մարդու ընտրությունն է Իրականում ծխելը հազիվ թե կարող է մարդու գիտակցված ընտրությունը լինել. չէ որ ծխողները կախված են ծխախոտից եւ ուղղակի չեն կարող չծխել: Այդ պատճառով ընտրության իրավունքի մասին հնարավոր է խոսել այլ ապրանքների եւ առարկաների առումով, որոնք կախվածություն չեն առաջացնում: «Չի կարելի մարդուն մենակ թողնել նման փորձանքի մեջ: Պետք է օգնել մարդկանց, որոնք ոչ իրենց կամքով հայտնվել են այդ իրավիճակում եւ ծխախոտից կախվածություն են ձեռք բերել », - ընդգծել է մասնագետը: Առասպել 5 – ծխելը թողնելը բարդ է Ծխախոտն իհարկե որոշակի կախվածություն է առաջացնում, բայց այսօր կան շատ միջոցներ եւ մասնագետներ, որոնք կարող են Ձեզ օգնել: Առասպել 6 – որոշակի տարիքից հետո ծխելը թողնելն արդեն շատ բարդ է Ծխելը թողնելը միշտ օգտակար է, անկախ տարիքից, նշել է Հայկ Նիկողոսյանը: Ինչ տարիքում էլ մարդ թողնի ծխելը, դա անպայման դրականորեն կազդի նրա առողջական վիճակի վրա եւ իհարկե կօգնի խնայել այն փողը, որ ծախսում էր ծխախոտի վրա: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |