Ամենագեղեցիկ գյուղերը Անգլիայում (Ֆոտո-շարք)
Սա նեղ փողոցներով մասնավոր գյուղ է, որտեղ չկան մեքենաներ կամ մոտոցիկլետներ: Այն շրջապատված է խիտ անտառներով: Նեղ փողոցներում նշմարվում են սպիտակ տները: Այստեղ դիտարժան է նաև ծովը: Մուտքը դեպի գյուղ վճարովի է: 2. Կալստոն, «Քարքարոտ երկիր» ազգային պարկ Այս գյուղը հիմնադրվել է 11-րդ դարում և բավականին հայտնի է: Հատկապես այստեղ մարդաշատ է ամռանը: Շատ են տեսարժան վայրերը, օրինակ` Peveril ամրոցը, Odin հանքավայրը և այլն: Գյուղը շրջապատված է բարձր լեռներով, որտեղ կարելի է զբոսնել: Շատ են հետիոտնային արահետները և հանգստյան քոթեջները: 3. Combe ամրոց, Ուիլտշիր Այս գյուղը հաճախ անվանում են Անգլիայի ամենագեղեցիկ գյուղը: Նրա ամենակարևոր տեսարժան վայրը ամրոցն է: Միջնադարում այստեղ ծաղկում է ապրել բրդի արդյունաբերությունը: Գյուղը գտնվում է արգելոցում, որտեղ բնակվում են բազմաթիվ վայրի կենդանիներ: 4. Բիլբերի, Գլոստերշիր Այս գյուղը 19-րդ դարի նկարիչ Ուիլյամ Մորիսը բնութագրել է` որպես «Անգլիայի ամենագեղեցիկ գյուղը»: Գլխավոր նեղ փողոցը տանում է դեպի Կոլն գետը, որտեղ կա շատ գեղեցիկ գետային կամուրջ: Կոտսուոլդը տիպիկ գյուղակ է նրան հատուկ Սուրբ Մարիամի եկեղեցով և տներով, որոնք կանգնած են այստեղ 17 -րդ դարից: 5. Polperro (Պոլպերրո) Բնապատկերներով հարուստ այս գյուղը հայտնի է` որպես ամենահամակրելի գյուղ: Նեղ փողոցներ, փոքրիկ խանութներ և զբոսանք ջրում. այս ամենը Ձկնորսության և Մաքսանենգության թանգարանի հետ կարելի է գտնել այստեղ: 6. Amberley, Արևմտյան Սասեկս Եվս մեկ շատ գեղեցիկ գյուղ լեռնոտ վայրում` տեղակայված Ամբերլի լեռան ստորոտին: Տեղական գետը հաճախ լցվում է ձնհալի ջրով և օդը դարձնում խոնավ: 7. Lamberhurst, Կենտ Գյուղը հանդիսանում է Scotney-ի` ԱՄՆ-ի ամենառոմանտիկ ամրոցներից մեկի հայրենիքը: Տեսարժան վայրերից է նաև 18-րդ դարի Sprivers Horsmonden այգին: Ինչպես նաև` հայտնի Lamberhurst խաղողի այգին: 8. Haworth, Ուեստ Յորքշիր Այստեղ է գտնվում Բրոնտե քույրերի հայտնի թանգարանը: Գլխավոր փողոցի երկայնքով տեղակայված են հետաքրքիր խանութները, փաբերն ու սրճարանները: Կարելի է նաև այցելել հայտնի Բրոնտե ջրվեժը: 9. Էմբլսայդ, Կամբրիա դքսություն, Հյուսիսարևմտյան Անգլիա Գյուղից ոչ այնքան հեռու գտնվում է 21-մետրանոց ջրվեժը, որը շրաջապատված է նարգիզներով: Գլխավոր փողոցում են գտնվում մի քանի փոքրիկ գործարաններ և տիրում է գյուղական մթնոլորտը: 10. Flatford Այս գյուղը համարվում է 18-րդ դարի ամենահայտնի վայրերից մեկը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |