8.2.2025, 22:49

Ամերիկացիների մեծ մասը դեմ չէ մարիխուանայի օրինականացմանը. Gallup





Համաձայն Gallup գործակալության անցկացրած վերջին հարցման՝ առաջին անգամ ամերիկացիների մեծ մասը մարիխուանայի օրինականացմանն առնչվող հարցին դրական են պատասխանել՝ հայտնում է 1in.am-ը՝ հղում անելով Reuters-ին: 

Հարցման արդյունքներով՝ հարցման ենթարկվածների 58%-ը կողմ է եղել դրա բժշկական առումով օրինականացմանը՝ այն դեպքում, երբ 2 տարի առաջ «կողմ» էր հարցման մասնակիցների 50%-ը: Առաջին անգամ այդ հարցը Gallup-ի հարցումներում հայտնվել է 1969թ.: 

Այն ժամանակ մարիխուանայի օրինականացմանը կողմ էր ամերիկացիների միայն 12%-ը: Հարցմանը մասնակցել է Ամերիկայի 50 նահանգներում ու Կոլումբիայի դաշնային շրջանում բնակվող 1028 չափահաս քաղաքացի: Դրական պատասխան տված քաղաքացիների մեծ մասը մտնում են 19-29 տարիքային խմբում: Նրանց 67% -ը պատասխանել է՝ «այո»:
Կատեգորիա: Աշխարհ | Դիտումներ: 298 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.