ԱՄՆ-ում անտուն մարդը գիշերել է հյուրանոցի նախագահական համարում
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի շքեղ հյուրանոցներից մեկի նախագահական համարներից մեկում անտուն մարդ է գիշերել: Թե ինչպես է անտուն տղամարդը ներխուժել հյուրանոց, դեռևս հայտնի չէ: 48-ամյա Ջեֆրի Ուոթսոնը պատմել է, որ նա գիշերում է ցանկացած հարմար վայրում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով Pittsburgh Post-Gazette-ին: Անտուն տղամարդուն Omni William Penn Hotel-ի նախագահական համարում հայտնաբերել են հյուրերը, ովքեր ցանկացել են տեղակայվել համարում: Հյուրանոց ժամանած ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն և պարզել, որ նա Լոս Անջելեսից Փիթսբուրգ եկել է մեկ ամիս առաջ: Նրան մեղադրում են մասնավոր տարածքի ներխուժման մեջ: Omni William Penn Hotel-ում, որում մի ժամանակ մնացել է նաև ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին, նախագահական համարում մեկ գիշերակացն արժե 2,5 հազար դոլար | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |