ԱՄՆ-ում ոստիկանները սպանել են խաղալիք ինքնաձիգով դեռահասին
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Ռոսա քաղաքում ոստիկաններըը սպանել են խաղալիք Կալաշնիկով ինքնաձիգը ձեռքին 13-ամյա դեռահասին: Ոստիկանները շփոթել են խաղալիքը իրական զենքի հետ և կրակ արձակել այն պահին, երբ տղան շրջվել է նրանց կողմ և ուղղել զենքը ոստիկանների ուղղությամբ: Ավելի ուշ, դեպքի առումով հետաքննությունը վարող Փոլ Հենրին նշել է, որ ինքնաձիգն այդքան էլ նման չէր իրական զենքի, քանի որ այն նարնջագույն դետալներ ուներ և ավելի փոքր էր իրական տարբերակից:
«Այս միջադեպը ողբերգություն է երեխայի ընտանիքի, քաղաքի և ոստիկանների համար», նշել է ոստիկանության մամլո քարտուղարը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |