2.2.2025, 13:59

Ապարանում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել





Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 09.36-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որն ուղեկցվել է պայթյունով:Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գ. Բ.-ին պատկանող թիվ 57 տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են խոհանոցի առաստաղը, պատերը, պատուհանը և դուռը: Զոհեր, վիրավորներ չկան:


Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի խմբի ղեկավարը:


Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 392 | Ավելացրեց: Manuel | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.