2.2.2025, 13:51

Աշտարակում ծննդյան արարողությունն ավարտվել է երկու տղամարդու սպանությամբ





նոյեմբերի 2-ին` գիշերը ժամը 01:30-ի սահմաններում, Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ստացած վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի և Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ:

Մինչ ոստիկանները պարզում էին հանգամանքները, Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Աշտարակի ոստիկանություն, որ կրծքավանդակի ձախ կեսի հետին շրջանում մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Արմենիա բժշկական կենտրոն են մեկնում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվում է, որ Աշտարակի հիվանդանոց տեղափոխված մահացածը տեղի Ներսես Աշտարակեցի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Գալստյանն էր:

Գիշերը ժամը 04:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխված անձը նույնպես մահանում է, ով տեղի Թամազյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Պապյանն էր:

Աշտարակցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ երեկ տեղի է ունեցել Էդգարի քրոջ աղջկա ծննդյան արարողությունը, որին հյուր է գնացել նաև Արթուրը, ու այդ ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև և հյուրերի գնալուց հետո հիվանդանոցից ստացվել են ահազանգերը:

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 472 | Ավելացրեց: Manuel | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.