2.2.2025, 07:55

Աշխարհի 25 ամենախելահեղ ռեստորանները (Մաս 2)





 10  Աղետների սրճարան

Disaster Cafe

Եթե դուք շուտ եք ձանձրանում, հատկապես ամեն օր միօրինակ սնվելուց, ապա կարող եք այցելել Իսպանիայի Լյորետ դե Մարում գտնվող Աղետների սրճարան, որտեղ ներսում ձեզ երաշխավորում են զգալ 7.8 մագնիտուդ հզորության երկրաշարժ :

 9  Իթաա

Ithaa

Իթաա ռեստորանը, որի անունը թարգմանաբար նշանակում է «մարգարիտ», գտնվում է Մալդավյան կղզիներում Հիլթոն ստորգետնյա ռեզորտում: Այն բացվել է 2007թ.ին ու համարվում է աշխարհի առաջին ստորգետնյա ռեստորանը: Հնդկական օվկիանոսի մակերևույթից մի քանի մետր ներքև գտնվող այս ռեստորանից անկրկնելի ստորջրյա տեսարան է բացվում:

 8  Ընթրիք Տիտանիկում

Dinner on the Titanic

Այս Ավտրալական ռեստորանը ձեզ կես դար առաջ կտեղափոխի: Այստեղ դուք ամբողջովին կզգաք ձեզ Տիտանիկ նավի վրա: Ռեստորանում նույնիսկ առանձին բաժիններ կան առաջին ու երկրորդ կարգի «ուղևորների» համար: Դե իսկ նավաբեկություն այս դեպքում ձեզ հաստատ չի սպառնում:

 7  Քալին պանդոկ

Kalin Tavern

Քալին պանդոկն արդեն 180 տարեկան է: Այս ռեստորանն առանձնահատուկ է նրանով, որ այն կիսով չափ գտնվում է Սլովենիայում կիսով չափ էլ Խորվաթիայում: Սա հատկապես նշանակալից է նրանով, որ Սլովենիան ԵՄ-անդամ է իսկ Խորվաթիան ոչ: Ռեստորանը երկու մուտք ու ելք ունի մեկը Խորվաթիայից, մյուսը Սլովենյաից: Երկրների սահմանը ռեստորանի մեջ նույնիսկ դեղին գույնով է ներկած:

 6  Օգորի սրճարան

Ogori Cafe

Այս ռեստորանի կոնցեպտը հիմնված է «օգորի համակարգի» վրա: Օգորի ճապոներենից թարգմանաբար նշանակում է «ինչ-որ մեկին ուտելիք հյուրասիրել»: Այլ կերպ ասած, այստեղ դուք պատվիրում եք ուտելիքը, սակայն այլ մարդկանց համար:

 5  Իսդաան

Isdaan Plate Smashing

Այս ռեստորանը գտնվում է Ֆիլիպիններում` հյուսիսաային Մանիլայից մի քանի ժամ հեռավորության վրա: Մինչև նստելն ու ձեր ճաշը կամ ընթրիքը վայելելը, դուք այստեղ հնարաավորություն ունեք առանձին հատկացված տարածքում ապսեներ, ապակուց սպասք ու նույնիսկ հեռուստացույցներ ջարդել` գետնին կամ պատերին դրանք շպրտելով: Կարող եք հանգիստ լինել. դրանից հետո ստիպված չեք լինի հավաքել ձեր ետևից:

 4  Կոնֆլիկտների խոհանոց

Conflict Kitchen

Պենսիլվանիայի Պիտսբուրգ քաղաքում գտնվող Կոնֆլիկտների խոհանոցը սպասարկում է միայն տեղի այն ազգերի խոհանոցը, ովքեր հակասությունների մեջ են ԱՄՆ-ի հետ:

 3  Էլ Դիաբլո

El Diablo

Էլ Դիաբլո ռեստորանը գտնվում է  Իսլոտե դե Հիլարիո հրաբխային լեռան վրա: Այստեղ ջեռոցի կարիք չի զգացվում, քանի որ ռեստորանը լավայի վրա է կառուցված: Անկրկնելի զգացողություններն ապահոված են այստեղ:

 2  Փյոնգյանգ

Pyongyang

Հյուսիսային Կորեայի կառավարության կողմից համակարգվող ռեստորանների ցանցը գտնվում է Չինաստանի ու հարավարևելյան Ասիայի տարածքներում: Այստեղ մատուցվում է տիպիկ հյուսիսկորեական ազգային խոհանոց:

 1  Սրտի կաթված գրիլ

Heart Attack Grill

Այս ռեստորանի ինտերիերը նման է հիվանդանոցի: Սպասարկող մատուցողները հագնաված են բուժքույրերի նման, ովքեր իրենց «հիվանդներից» պատվերներ («դեղատոմսեր») են գրում, իսկ այն մարդիկ ովքեր 158 կգ-ից ավել են կշռում կարող են անվճար սնվել այստեղ:

Կատեգորիա: Աշխարհ | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.