8.2.2025, 22:42

Աշխարհի ամենաբարձրահասակ մարդն ամուսնացել է (ֆոտո)





Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը` թուրք Սուլթան Քոսենն ամուսնացել է:

Քոսենը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել` որպես մեր օրերի  ամենաբարձրահասակ մարդ: Նա հայտնել է, որ երկար է իր հասակին համապատասխան աղջիկ փնտրել, սակայն թեեւ հարսնացուն իրենից 70 սմ-ով  ցածրահասակ է, միեւնույն է, երջանիկ է: Ըստ վերջին չափումների ` փեսացուի հասակը  252 սմ է, հարսնացուինը` 176 սմ, հայտնում է  gazeta.ru-ն` վկայակոչելով  The Mirror-ը:Քոսենը Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված է նաեւ որպես ամենամեծ ձեռքեր եւ ոտքեր ունեցող մարդ: Նա առաջին տեղից դուրս է մղել չինացի Բաո Սիշունյային, որի հասակն է 2,4 մետր: Ուկրաինացի Լեոնիդ Ստադնիկը, որը նույնպես ամենաբարձրահասակ մարդու կոչմանն է հավակնում, հրաժարվել է անկախ փորձագետների չափումներից:


Կատեգորիա: Աշխարհ | Դիտումներ: 462 | Ավելացրեց: Manuel | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.