Աշխարհի ամենամեծ ոստրեն
Դանիայի Վադենզեի ծովային կենտրոնի մասնագետները պնդում են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել աշխարհի ամենամեծ ոստրեն: Դրա քաշը մոտ 2 կգ է, իսկ երկարությունը 35,5 սմ է: Այս օրգանիզմի չափերն այնքան մեծ են, որ դրա վրա ավելի փոքր չափի ոստրեներ են զարգացել: Կլաուս Մելբայը՝ կենտրոնի ղեկավարը, ասում է, որ ինքը շատ ուրախ է դրա համար: «Դա չափազանց մեծ ոստրե է, և բացառված չէ, որ այն աշխարհում ամենամեծը լինի: Մեր աշխատակիցները զանգահարել են ինձ և տեղեկացրել այդ գտածոյի մասին: Մենք ենթադրում ենք, որ այն արդեն 20 տարեկան է»: Ներկայումս ոստրեն գտնվում է Ծովային կենտրոնում, և դրա աշխատակիցները հուսով են, որ այն աշխարհի ամենամեծ ոստրե կճանաչվի: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
