АвтоВАЗ-ը կստեղծի Lada Priora Coupe-ի բյուջետային տարբերակները
Lada Priora-ի ընտանիքում կա երեք դռնանի հետչբեք, Lada Priora Coupe, որը արտադրողը համարում է Priora-ի ամենասպորտային եւ ամենաճոխ մոդիֆիկացիան: Տվյալ պահին Lada Priora Coupe-ն արտադրվում է միայն "Սպորտ" տարբերակով, որն ունի մեխանիկական փոխանցման տուփ եւ 1,6 լիտրանոց շարժիչ: АвтоВАЗ-ի հետազոտությունները պարզել են, որ կան որոշակի սպառողական խմբեր, որոնք եւս կցանկանային գնել այս մեքենան, սակայն չունեն բավարար ֆինանսներ: Հենց այդ մարդկանց համար АвтоВАЗ-ը որոշել է ավելացնել Lada Priora Coupe-ի եւս երկու մոդիֆիկացիա, "նորմա" եւ "ստանդարտ »: Այդ մասին հայտարարել է ընկերության տնօրեն Մակսիմ Գոլովկոն: Նոր մոդիֆիկացիայի շուկայում հայտնվելու ժամկետը եւ գինը դեռ հայտնի չեն, սակայն հայտնի են, որ արդեն սկսվել է նոր Lada Priora Coupe-ի փորձնական տարբերակների արտադրությունը, որը ստացել է նոր սեդանի ոճը: Նոր հետչբեքը կստանա 106 ձիաուժ: Ներկայացնում ենք Lada Priora Coupe-ի նկարները , որը արտադրվում է 2010 թվականից: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |