2.2.2025, 10:56

Բերդավանում երկու եղբայրներ կացնով կռիվ են տվել համագյուղացու հետ





Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ սկսվում է Երվանդ և Արթուր Թորոսյանների գործի դատավարությունը:

34-ամյա Երվանդն ու 31-ամյա Արթուրը հորեղբոր որդիներ են:

2013 թվականի հուլիսի 5-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում նրանք, ըստ մեղադրանքի, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 14-րդ փողոցում շուրջ 30 րոպե վիճաբանել են նույն գյուղի բնակիչ Սարգիս Սևինյանի հետ:

Հավաքված մարդկանց ներկայությամբ նրանք տվել են հայհոյանքներ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Սարգիս Սևինյանի դեմքին ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Երվանդ Թորոսյանը մոտակա տան բակից վերցրել է կացինը, Սևինյանին վնասելու սպառնալիքով գնացել նրա ուղղությամբ, բայց գյուղացիներից՝ Վաչագան Քարիմյանը կացինը խլել է Երվանդի ձեռքից:

Նույն տան բակից Արթուր Թորոսյանն էլ մի մետաղե խողովակ է վերցրել, այն որպես զենք գործադրելով՝ նետել է ճանապարհին հավաքված մարդկանց ուղղությամբ: Նետված խողովակը դիպել է Աիդա Սևինյանի ոտքին ու պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Երվանդ և Արթուր Թորոսյաններին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, իսկ Արթուր Թորոսյանին՝ նաև դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 727 | Ավելացրեց: ARMEN88 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 artur  
0
cavalia

Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.