5.2.2026, 07:42

Ես շատ բան եմ սովորել Լեւոն Տեր-Պետրոսյանից. Արամ Սարգսյան





Հոկտեմբեր 26, 2013 | 14:42 

Ես երկար ճանապարհ եմ անցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, հպարտ եմ, որ նրա կողքին եմ եղել, որ նույն հարթակում եմ եղել, որ ելույթներ եմ ունեցել, որ նրա հետ բազմաթիվ հարցեր եմ քննարկել. Ես շատ բան եմ սովորել Լեւոն Տեր-Պետրոսյանից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ վերակազմավորման համագումարի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության ներկայիս վիճակին, ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Ինչ ուզում եք ասեք, Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է եւ մեծ լումա ունի Արցախյան պատերազմի հաղթանակի գործում, առավել եւս` դրանից հետո Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացում: Նրա դերն իսկապես շատ էր»,-ասաց Արամ Սարգսյանը:

Խոսելով վերակազմավորվող ՀՀՇ-ի մասին՝  Արամ Սարգսյանը նշեց, որ այս շարժումը Տեր-Պետրոսյանի դեմ չէ ուղղված, այլ իշխանության, այստեղ մրցակցելու, հակառակորդ նայելու միտում անգամ չկա, իրենք մրցակցում են գործող իշխանությունների, նրանց վարած քաղաքականության, նրանց արտաքին քաղաքական եւ ներքաղաքական մոտեցումներում։

Կատեգորիա: Ներքին Քաղաքականություն | Դիտումներ: 338 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.