Forbes-ը Պուտինին ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ մարդ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորել է Forbes-ի հրապարակած աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը:2012 թ.-ի վարկանիշային ցուցակի համեմատ՝ Պուտինը բարձրացել է 2 հորիզոնականով` առաջին հորիզոնականից իջեցնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Երրորդ տեղում է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նախորդ տարի երկրորդն էր, այս տարի զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը` առաջ թողնելով Հռոմի պապ Ֆրանցիսկին: Նշենք, որ Պուտինը վերջին 4 տարում մեկ անգամ է դուրս մնացել լավագույն եռյակից` 2010 թ.-ին Պուտինը 4-րդն էր: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |