Այդ ամենը քիչ էր, ընդհանուր խճանկարի մեջ ավելացան նաև տեղական իրականությունից բխող գաղափարներ ու պահանջներ՝ ազգայնական գաղափարախոսություն (Շանթ Հարությունյանը ներկայացնում է «Ցեղակրոն» կուսակցությունը), ընդդիմադիր կոչեր, իշխանափոխություն նաև փայտե մահակներ և պայթուցիկներ:
Նոյեմբերի 5-ն ամբողջ աշխարհում ու հատկապես Մեծ Բրիտանիայում նշում են, որպես հետհելոուինյան ընդվզում ընդդեմ իշխանությունների՝ նրանց ամենաթողության և կաշառակերության: Ջեյմս Մակթիգի աշխարհահռչակ «V նշանակում է Վենդետտա» ֆիլմից հետո շարժման մեջ ավելացավ ևս մեկ խորհրդանիշ՝ 17-րդ դարի ընդդիմադիր կաթոլիկ Գայ Ֆոքսի նմանությամբ դիմակը, որը հատկապես մեծ տարածում է ստացել վերջին տարիներին` շնորհիվ Anonymous հաքերային խմբի գործողությունների:
Սակայն մի՞թե կարելի էր սպասել, որ համաշխարհային ակտիվիզմն այդ աստիճան կարող է ներթափանցել ու մաս կազմել մեր իրականության: Պատասխանը մնում է բաց, չնայած նրան, որ Anonymous-ի բլոգներում, այդ թվում և առաջատար լրատվական գործակալություններում (Russia Today, Guardian, Reuters) Երևանի դեպքերը լուսաբանվեցին, որպես «Միլիոնավոր դիմակների քայլերթ»-ի մաս:
Ինչ էլ լինի, նոյեմբեր 5-ի իրադարձությունները կմնան դժվար հասկանալի, պահանջները՝ ոչ միանշանակ, պայքարի տարբերակը ոչ բոլորի կողմից ընդունելի ...
«Միլլիոն դիմակների քայլերթ»-ի ցույցի մասնակիցները Լոնդոնում
Թուրքիայում
Երևան
Ազատության հրապարակ
477 քաղաքները, որոնք նոյեմբերի 5-ին միացան «Միլլիոն դիմակների քայլերթին» ամբողջ աշխարհով: