22.1.2025, 08:58

Հայտնի է դարձել աշխարհի ամենաարագ սմարթֆոնը





Բրիտանական Which? ռեսուրսը, որը զբաղվում է սպառողական էլեկտրոնիկայի անկախ թեստավորմամբ, հրապարակել է աշխարհի ամենաարագ սմաթֆոնների թարմ վարկանիշը: Առաջին տեղը զբաղեցրել է Apple ընկերության ֆլագմանական iPhone 5s սմարթֆոնը:

Սարքավորումների համեմատության համար օգտագործվել է Geekbench բազմապլատֆորմ սինթետիկ թեստը, որը հաշվում է աշխատանքի արագությունը՝ խնդիրներ առաջադրելով սարքավորմանը: Թեստին մասնակցող բոլոր սարքերը բազմամիջուկ են եղել: Առանձին թեստավորվել է մեկ միջուկի և բոլոր միջուկների համատեղ աշխատանքի արագությունը:

Apple iPhone 5s-ը դարձավ առաջատար, նույնիսկ չնայած այն բանին, որ այն, առաջին հայացքից, բավականին միջակ պրոցեսոր ունի՝ 1,3 ԳՀց հաճախականությամբ երկու միջուկով: Սակայն ոչ երբեք է բարձր հաճախականությունն ու միջուկների քանակը երաշխավորում բարձր արտադրողականություն: Բոլոր սմարթֆոնները թեստավորվել են մի քանի անգամ, ինչից հետո հաշվարկվել է ամբողջական արդյունքը:

Ահա թե ինչ տեսք ունի ամենաարագ սմարթֆոնների «Թոփ-7»-ը:»

1. Apple iPhone 5s: 1410 (մեկ միջուկը), 2561 (բոլոր միջուկները)
2. LG G2: 882, 2355
3. Samsung GALAXY S4: 687, 1939
4. HTC One: 643, 1805
5. Apple iPhone 5c: 711, 1281
6. Samsung GALAXY S4 Mini: 649, 1135
7. HTC One Mini: 477, 880

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 474 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.