5.2.2026, 06:14

Իրանում կարգելեն անծանոթ կանանց եւ տղամարդկանց միջեւ նամակագրությունը





Իրանում կարգելեն անծանոթ կանանց եւ տղամարդկանց միջեւ նամակագրությունըՀունվար 07, 2014 | 14:01 

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին արգելել է համացանցում միմյանց անծանոթ կանանց ու տղամարդկանց միջեւ նամակագրությունը՝ հրապարակելով հատուկ կրոնական հրաման՝ ֆետվա, երեքշաբթի հաղորդել է Al Arabia հեռուստաալիքը:

«Հաշվի առնելով անբարոյականությունը, որը հաճախ կապված է դրա հետ, սա(նամակագրություն) արգելվում է»,- հեռուստաալիքը մեջբերում է Համենեիի հայտարարությունը, որը հրապարակվել է գերագույն առաջնորդի կայքում:

Համապատասխան կրոնական օրենքն ընդունվել է մի քանի օր անց այն բանից հետո, երվ իրանական իշխանություններն արգելափակել են WeChat ծրագիրը, որը թույլ էր տալիս սմրաթֆոնների օգտատերերին մուտ գործել սոցիալական ցանցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Միեւնույն ժամանակ Իրանի իշխանությունների շատ ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ նախագահ Հասան Ռոուհանին, Twitter-ի եւ Facebook-ի ակտիվ օգտատերեր են:


Կատեգորիա: Աշխարհ | Դիտումներ: 361 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.