Կուբանում առանձնատան հրդեհի ժամանակ 5 մարդ է զոհվել
Հոկտեմբեր 26, 2013 | 10:48 Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Բելորեչեսկ շրջանում առանձնատան հրդեհի ժամանակ զոհվել է հինգ մարդ, հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարության շրջանային վարչությունից: Փրկարարների տեղեկությունների համաձայն՝ զոհերի թվում կար երկու երեխա: Բռնկումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:00-ի սահմաններում: Երկու ժամ անց հրդեհը մարվել է: Հրդեհի ծավալը կազմել է 480 խոր. մետր, հաղորդում է ՌԲԿ-ն: Life News-ի տվյալներով՝ այրված տանն ապրում էին հինգ մարդ, այդ թվում երեք երեխա: 07:00-ի սահմաններում հայտնաբերել են չորս հոգու դիակ՝ ընտանիքի հոր(1981թ.-ին ծնված), նրա տիկնոջ (1982թ.-ին ծնված), եւ երկու երեխայի՝ 12 ու 3 տարեկան: Մեկ տարեկան երեխայի մարմինը գտել են ավելի ուշ՝ ժամը 8:52-ին: Ինչպես հաջողվել է պարզել, երկու մեծ երեխաներն ընտանիքում որդեգրված էին: Հրդեհի նախնական պատճառը փայտի վառարանի օգտագործումն է: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |