Կրծքավանդակը մարմնի ամենաարագ ծերացող հատվածն է․Ի՞նչ անել
Կրծքավանդակի հյուսվածքները համարվում են մարմնի ամենաարագ ծերացող հատվածը․ այն մոտ 3 տարի ավելի շուտ է ծերանում։ Կանայք շատ բան չէ, սակայն կան որոշակի հնարքներ, որ կարող են կիրառել՝ ծերացման նշանները մեղմելու համար։ Կրծքավանդակի արագ ծերացման հիմքերից է նաև այն, որ կանայք բավականաչափ ուշադրություն չեն հատկացնում այս հատվածին։ Այնինչ կրծքավանդակն ամենօրյա հոգածության կարիք ունի ճիշտ այնպես,ինչպես դեմքի մաշկը։ Կրծքավանդակի մաշկը ևս պետք է ամեն օր խոնավացնել և սնուցել։ Մաշկաբան Սամ Բանթինգը նշում է, որ կրծքավանդակի մաշկը բարակ է, այն հաճախ ենթարկվում է արևի ճառագայթների ազդեցությանը, սակայն կանայք մոռանում են, որ այն ևս պետք է պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սրա արդյունքը լինում է պիգմենտացիան, մաշկը կորցնում է առաձգականությունը։ Ծխելը ևս վատ ազդեցություն է թողնում կրծքավանդակի տեսքի վրա։ Մասնագետներն ասում են, որ նայելով միայն կնոջ կրքծավանդակին, կարելի է ասել, նա ծխում է, թե ոչ։ Մաշկաբանը խորհուրդ է տալիս կրծքավանդակի երիտասարդացման համար օգտագործել այն նույն կրեմները, որոնք կիրառում են դեմքի մաշկի համար։ Եթե մաշկն արդեն իսկ վնասված է, ապա վիտամին C-ն հիանալի միջոց է, որը պայքարում է և կանխում է մաշկի պիգմենտացիան։ Վիտամին B3 և A-ն ևս արժեքավոր միջոցներ են՝ արևի առաջացրած վնասվածքների բուժման համար։ Կրծքավանդակի վրա կնճիռների առաջացման վրա ազդեցություն է թողնում նաև քնելու դիրքը։ Կողքի պառկած քնելը կարող է ուղղահայաց գծեր առաջացնել կրծքերի արանքներում, հատկապես այն կանանց մոտ, ովքեր ունեն մեծ կրծքեր։ Եթե մաշկն արդեն իսկ վնասված է, ապա այդ գծերը կարող են անդառնալի լինել։ Մեջքի վրա քնելը որոշակիորեն կկանխի կրծքերի վրա կնճիռների առաջացումը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |