Լյարդի քաղցկեղը այլեւս կյանքին չի սպառնում
Լյարդի քաղցկեղը այլեւս կյանքին չի սպառնում 7 հունվարի, 11:13 Երբ Վիկ Էլիասոնի բժիշկը հաղորդեց նրան, որ շագանակագեղձի քաղցկեղը, որի դեմ նա պայքարում էր տասնամյակների ընթացքում, տարածվել է լյարդի վրա, իր առաջին միտքը թոռների մասին էր: Բայց այսօր՝ ախտորոշումից չորս տարի անց, Էլիասոնը հաղորդեց Newsmax Health-ին, որ առողջ է, եւ որ իր քաղցկեղը ամբողջությամբ վերահսկվում է: Վիսկոնսինի թոք-շոուի հյուրը 77 տարեկանում վայելում է կյանքը: Պատճառը. Էլիասոնն ստացել է քաղցկեղի նոր հեղափոխական բուժում՝ TheraSphere թերապիա, որը լիովին այլ կերպ է ազդում քաղցկեղի վրա: Ըստ փորձագետների, այս արդյունքը կարող է նշանակել, որ լյարդի քաղցկեղը կդադարի մահապատիժ լինելուց յուրաքանչյուր տարի ախտորոշվող գրեթե 31000 ամերիկացու համար։ Ախտորոշվածների տասից ինը մահանում են 5 տարվա ընթաքում: Էլիասոնի բժիշկը՝ Վիսկոնսինի Բժշկական քոլեջի քաղցկեղի կլինիկական կենտրոնի ինտվերվենցիոն ռադիոլոգ (ճառագայթաբան) Էրիկ Հոյենուալտերը այն քիչ մասնագետներից մեկն է , ով առաջարկում է բուժման առաջատար եղանակներ: Առաջին արդյունքներն այնքան խոստումնալից էին լյարդի քաղցկեղի դեպքում, որ այժմ նոր մեթոդը փորձարկում են հաստ աղու քաղցկեղի եւ լյարդում մետաստազներ տվող հիվանդության այլ դժվար հասանելի տեսակների համար: Այսօրվա դրությամբ մոտավորապես 5000 հիվանդ անցել է այս թերապիան: Բայց փորձագետները հույս ունեն, որ այս թվերը աճելու են, քանի որ շատ դեպքեր են հաստատում վերջինիս արդյունավետությունն եւ անվտանգություննը: TheraSphere-ն աշխատում է հետեւյալ կերպ՝ մանրագույն ռադիոակտիվ ապակյա գնդիկները արյունատար անոթների միջոցով հասցվում են ուռուցք՝ այն ոչնչացնելու համար: Ի տարբերություն բուժման այյլ մեթոդների՝ ճառագայթային թերապիայի, քիմիոթերապիայի, ուռուցքի սառեցման կամ այրման, TheraSphere –ը ընտրողական կերպով ոչնչացնում է ուռուցքային բջիջները՝ չվնասելով առողջները: Մի քանի շաբաթվա բուժումից հետո Էլիասոնի լյարդի ուռուցքներից մեկն անհետացել է, իսկ մյուսը փոքրացել եւ առողջության համար վտանգ չի ներկայացնում: | |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |