Մինսկը վերածվում է Եվրասիական միության գերեզմանափորի
Մինսկը շատ հետաքրքիր է դառնում, եթե չասենք ինչ-որ առումով վերածվում է Մաքսային միության, առավել ստույգ` Եվրասիական միության գերեզմանափորի:: Նազարբաեւն ասել է` պետք է վերացնել Եվրասիական միությունը, թող մնա միայն ՄՄ-ն, ինչն էլ նշանակում է` Նազարբեւը մնում է իրենին. միայն տնտեսական բաղադրիչով պետք է համագործակցել Ռուսաստանի հետ: Ինչն ընդհանրապես չի մտնում Ռուսաստանի պլանների մեջ, որովհետեւ միակ եւ վերջնական նպատակը քաղաքական է: Լուկաշենկոն էլ իր հերթին հարկ է համարել հիշեցնել, որ ՄՄ-ն հավասարազոր ուժերի կոնգլոմերատ է: Ճնշել չի լնելու: Նազարբաեւը նաեւ <ուտկա> է բաց թողել, թե Էրդողանն ասել է` Թուրքիան կանդամակցի Մաքսային միությանը... կեսը, հետո: Էրդողանը, ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները վերսկսելու ֆոնին իրենց լոտերն է բարցրացնում ընդամենը` Ռուսաստանի հաշվին: Իսկ Եվրանեստից դուրս եկած Ադրբեջանն էլ իրեն սիրով <Սմերչներ> տված, ազատագրված տարածքները տալու պատրաստ Ռուսիային ասել է`ինչ Մաքսային, ինչ բան, բրատան: Այս ամենից հետո ոները բռնել է Ավագը, <Հալե~պը> /մեղա-մեղա, ինչ էլ տեղին ստացվեց/, այո, օրակարգում մնացել է Սիրայի` ՄՄ անդամակցության հարցը: Իսկ սա ամենաուղիղ գծով նշանակում է լավագույն առիթ, որպեսզի կոալիցոն ուժերը` պրո-ՆԱՏՕ-ական, ռմբակոծեն Սիրիան. պատճառ միշտ էլ կգտնվի: Ու քանի որ Ավագը բռնել է ոտները, Աչքեւը /սրա նախնիների աչք հաստատ դուրսն է եղել, որ ըսենց ազգանուն ունի/, եւ ուրեմն` Գլազեւին էլի ու միակաբար մնացել է Հայաստանին խելք սովորեցնելը: Սույն Աչքեւն ասել է` էս Հայաստանը Եվրասիական միության անդամ չէ ու բամբասել է մեզնից, թե իրենք` մենք էլի, առայժմ բանավոր են ասել` Եվարսիական միություն մտնելու մասին, գրավոր չեն դիմել... դրանք: Լ`ավ էլ արել ենք, գոսպոդին Աչքեւ: Աչքներս տեսնի, նոր կմտնենք: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |