ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ. ԸՍՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՀԱՑԱԾԸ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՓԵՍԱՅԻ ԵՂԲԱՅՐՆ Է
Հոկտեմբերի 29-ի, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 22:50-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի 01 VA 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել է վերանորոգվող ճանապարհի համար կուտակված ավազի և քարի կույտին և շրջվել: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղափոխվածներից Վահե Մարտիրոսյանը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը` Վարդենիսի ոստիկանապետ Տիգրան Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ովքեր իրենց ուժերով էլ տեղափոխել են հիվանդանոց:
Վթարի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչները` քննիչ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փաստի առթիվ քննիչ Գ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան հաշվառված է Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 36-ամյա Վահե Մարտիրոսյանի անվամբ:
Ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ մահացածը հնարավոր է, լինի, ըստ Գ. Շամշյանի՝ Վարդենիսի քաղաքապետ Վալոդյա Խլոյանի փեսայի եղբայրը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |