2.2.2025, 13:59

Պակիստանի հետ սահմանին 14 իրանցի սահմանապահներ են զոհվել





Հոկտեմբեր 26, 2013 | 11:40 

Պակիստանի հետ սահմանին, այսօր՝ հոկտեմբերի 26-ի գիշերը, 14 իրանցի սահմանապահներ են զոհվել:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սարավան քաղաքի մոտ սահմանապահները փոխհրաձգության մեջ են մտել անհայտ անձանց հետ, որոնց իրանական լրատվամիջոցները բնութագրում են որպես ավազակներ կամ ապստամբներ: Զինված բախման հետեւանքով՝ 14 սահմանապահ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել: Հակառակորդ կողմի կորուստների մասին տեղեկություններ դեռ չկան, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով AFP-ն:

Իրանին սահմանակից Պակիստանի արեւելյան մասը հայտնի է նրանով, որ այնտեղ «Թալիբանի» բազմաթիվ գրոհայիններ են թաքնվում ՆԱՏՕ-ի ուժերից: Նրանք պարբերաբար ահաբեկչություններն են կազմակերպում նաեւ Պակիստանի տարածքում, ինչպես նաեւ հարձակվում են հարեւան երկրների սահմանապահների վրա:

Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 333 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.