21.11.2024, 11:32

Ռուսաստանը գլխիկորույս սլանում է դեպի քաղաքացիական պատերազմ





Ռուսաստանում ազգամիջյան լարվածությունը գնալով ավելի ու ավելի է ուժեղանում և այնպիսի տպավորություն է, որ ռուսական հասարակությունը գլխիկորույս սլանում է դեպի քաղաքացիական պատերազմ: Արևմտյան Բիրյուլովոյի աղմկահարույց դեպքերը բացել են պանդորայի արկղը և զարգացումների այսօրինակ էվոլյուցիան անկասելիորեն հանգեցնելու է էթնիկ բախումների: Ավելի ճիշտ, դրանք արդեն հանգեցրել են էթնիկ բախումների ու այլատյացության պոռթկումների, իսկ եթե ոչ մի կտրուկ հակաքայլեր չձեռնարկվեն, կա մեծ հավանականություն, որ Ռուսաստանի տարբեր մասերում կսկվի եղբայրասպանություն:

Եթե նայենք, թե ինչ է հիմա կատարվում Մոսկվայում ապա կարելի է ասել, որ եթե նախկինում Մոսկվան «Երրորդ Հռոմ» լինելու հավակնություններ ուներ, ապա այժմ այն ավելի շատ հիշեցնում է «Երկրորդ Բեռլինը», ընդ որում 1933-ից հետո: Մոսկվայում օր չի անցնում առանց ինչ որ միջադեպի, ոստիկանությունը հարյուրներով բերման է ենթարկում ապորինի միգրանտների ու կովկասյան արտաքինով անձնաց, լրատվամիջոցները կենտրոնացել են քսենոֆոբական կոնտենտ տարածելու վրա և բանը հասել է նրան, որ մոսկովյան երթուղայիններից մեկում ռուս տղամարդը կտրել է չեչեն ուսանողի կոկորդը և ինչն է սարսափելի՝ երթուղայինում գտնվող ռուս կանանց կողմից քաջալերող «Добей гада» կոչերի ներքո:

Սա չէր կարող անհետևանք մնալ և Վոլգոգրադում մահապարտ կինը պայթեցրել է ուղևորներ փոխադրող ավտոբուսը: Արդյունքում գնալով ավելի է հասունանում մի իրավիճակ, որտեղ բոլորը դեմ են բոլորին, բոլորը նեղացած են բոլորից և ինչպես մի շատ դիպուկ դիտարկումում էր նշված, եթե այսպես շարունակվի, ապա կհաղթի այն կողմը, որտեղ նեղացածներն ավելի շատ են ու ավելի ագրեսիվ: Այդուհանդերձ, սա խիստ վտանգավոր զարգացումներ են, որոնք հղի են անկանխատեսելի հետևանքներով:

Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը միատարր երկիր չէ ու դրա առանձին հատվածներում տարբեր ազգությունների տարբեր կոնցենտրացիա կա, իսկ 2014-ին կայանալիք Սոչիի Օլիմպիադայի նախաշեմին վերջին բանը որ պետք է Ռուսաստանին դա ապակայունացող Հյուսիսային Կովկասն ու Կրասնոդարն է, որտեղ կովկասյան ծագումով ազգությունների տեսակարարը կշիռը խիստ բարձր է: Այս ամենը շատ է նման արհեստական կազմակերպվող կոնֆլիկտի ուղղակի հասկանալի չէ, թե ովքեր են այս ամեն հետևում կանգնած, որովհետև կոնֆլիկտը կատալիզացնելու հարցում աչքի են ընկնում ինչպես ներքին մարգինալները, որոնց ֆինանսավորում են ոչ միայն ներռուսաստանյան աղբյուրները, այլև տարբեր տրամաչափի ու ազդեցության պաշտոնյաներ՝ տեղայինից մինչև դաշնային մակարդակի:

Ներքաշված են բոլորը՝ Մոսկվայի քաղաքապետը, ՏԻՄ ղեկավարները, իրավապահները, մեդիա գիգանտները... միևնույն ժամանակ նկատելի է, որ ուժային այլ բևեռ փորձում է հակազդել այս ամենին, սակայն ակնհայտ է, որ շատ անվստահ ու շատ ավելի թույլ եռանդով, քան վերոնշյալ ուժերը: Միայն մի բան է ակնհայտ. այս ամենը հակասում է ինչպես ռուսների, այնպես էլ Ռուսաստանում բնակվող այլ ազգությունների, այդ թվում նաև մեր՝ հայերիս շահերին, որովհետև դեռ չի եղել պատմության մեջ նման քաղաքացիական պտերազմ կամ էթնիկական հողի վրա ծագած ներքին կոնֆլիկտ, որից այդ երկիրը բնակեցնող ժողովուրդը շահող դուրս գա

Կատեգորիա: Արտաքին Քաղաքականություն | Դիտումներ: 404 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.