Սաշիկ Սարգսյանի եւ նրա տիկնոջ արկածները Զվարթնոց օդանավակայանում
Newsbook.am-ի տեղեկություններով վերջերս Զվարթնոց օդանավակայանում բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, որոշել է կնոջ հետ միասին մեկնել Գերմանիա։ Օդանավակայանում, սակայն, չվերթից մեկ ժամ առաջ պարզվել է, որ Սաշիկ Սարգսյանի կնոջ՝ Ավրիգայի անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականությունը հաստատող կլոր կնիքը ժամկետանց է։ Սարգսյանների ընտանիքը անցել է գործողությունների։ Սաշիկ Սարգսյանի հրահանգով նախ որոշակի ժամանակով հետաձգվել է թռիչքը, իսկ այդ ընթացքում օդանավակայան է կանչվել ՀՀ ոստիկանության Վիզաների եւ անձնագրային բաժնի աշխատակիցը, որը և տեղում հաստատել է տիկին Ավրիգայի՝ արտասահման մեկնելու իրավունքը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |