Toyota-ն «անվարորդ» ավտոմեքենաների սերիական թողարկում է սկսում
Toyota ավտոարտադրողը ինքնաշխատ կառավարմամբ ավտոմեքենաների սերիական թողարկում է սկսում: Ավտոմեքենաներն ունակ կլինեն առանց վարորդի ղեկավարել փոխանցման տուփը, շրջադարձ կատարել, արգելակել ու մանեւրել: Առաջին քայլը կլինի արագընթաց մայրուղիներում, որտեղ չկան խաչմերուկներ եւ հետիոտնային անցումներ, ավտոմեքենաների ինքնաշխատ կառավարման համակարգի ներդնումը: Դա պետք է թեթեւացնի վարորդների բեռը ու նվազեցնի խցանումները: Ավտոմատ կառավարումը կհաշվարկի մինչեւ հարեւան մեքենա ընկած տարածությունը եւ անկախ ցուցանիշից ինքնուրույն կփոխի ընթացքի արագությունը: Ավտոմատ արգելակներ այժմ ունեն Lexus մակնիշի «լյուքս» դասի մեքենաները: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |