2.2.2025, 13:54

Վարորդը Mercedes-ով Մասիսի ճանապարհին տապալել է բետոնե էլեկտրասյունը և հայտնվել դաշտամիջում





Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Խուդյակով 23 տան բնակիչ Նարեկ Գրիգորյանը, վարելով Mercedes մակնիշի 27 ՍՕ 449 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր է ժամաել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Թովմաս Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Կարեն Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ավագ քննիչ Կ. Թադևոսյանի ցուցումով Մասիսի ոստիկանները պարզում են վիրավոր աղջկա ինքնությունը: 
Կատեգորիա: Պատահարներ | Դիտումներ: 480 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Эксклюзивные шаблоны Ucoz скачать бесплатно для Ucoz.