Յոթ արտահայտություն, որոնք չի կարելի ասել բաժանվելիս
Յոթ արտահայտություն, որոնք չի կարելի ասել բաժանվելիս. 1. «Չեմ ուզում քեզ ցավ պատճառել» Բայց չէ՞ որ արդեն արել ես` բաժանման մասին խոսակցություն բացելով: 2. «Հարաբերություններ չեմ ուզում» Իսկ ինչի՞ մասին էիր մտածում, երբ սկսում էիր դրանք: 3. «Ես հիմա շատ խնդիրներ ունեմ» Հնչում է այսպես՝ ջերմություն ունեմ, արի բաժանվենք: 4. «Ես քեզ արժանի չեմ» Խղճահարություն առաջացնել` սանձն իր ձեռքն առնելու համար: Ստորություն է, զզվելի է, մանկապարտեզ: 5. «Արի մի քանի տարի անց փորձենք, հիմա ես ուրիշ բաներով պիտի զբաղվեմ» Ավելի լավ է` չէ, հը՞: 6. «Արի ուղղակի շփվենք» Երբեք մի հավատացեք նրան, ով այդպես է ասում: Նույնիսկ եթե սկսեք շփվել, ձեզանից մեկի մոտ զգացմունքներ կմնան, եւ չկա ավելի վատ բան, քան ընկերություն անել նախկին ընկերուհու (ընկերոջ) եւ նրա նոր ընկերոջ (ընկերուհու) հետ: 7. «Հիմա ես դրա համար ժամանակ չունեմ» Ինձ ցույց տվեք գոնե մի մարդու, որը ժամանակ չգտնի այնպիսի հարաբերությունների համար, որոնցով իրոք հետաքրքրված կլինի: Ընդհանրապես եթե մարդը լրիվ անհիմն կերպով ձեզ առաջարկում է բաժանվել, ուրեմն նա ձերը չէ եւ պատահաբար հայտնվել է սխալ տեղում: Նրան հեշտությամբ բաց թողեք եւ ուղղակի առաջ գնացեք: Հաջողություն:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |